Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 18-ին կանցկացնի հերթական խորհրդակցությունը կառավարության անդամների հետ, որի ընթացքում կքննարկվի Ռուսաստանի Դաշնության լիազորությունների հարցը, որոնք փոխանցվում են վերազգային մակարդակի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ կապված: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Ծրագրվում է նաև քննարկել մի շարք ընթացիկ արդիական առաջադրանքներ:










































