Monday, 29 06 2026
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին

Հիմնադիր խորհրդարանի առաջարկը՝ անհրաժեշտ է ձևավորել ազգային ազատագրական ճակատ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Հիմնադիր խորհրդարանը բազմիցս առիթ ունեցել է հայտարարելու, որ մեր երկրի կյանքի բոլոր ոլորտներում հաստատվել և հետզհետե խորանում է համակարգային ճգնաժամ, որը, մասնավորապես, բնութագրվում է հետևյալ հիմնական հատկանիշներով.

  • ժողովրդի իշխանության և երկրի տնտեսության մենաշնորհացում, արդարության և իրավունքի ոտնահարում, համատարած կոռուպցիա, կառավարիչների բացասական ընտրազատում
  •  պետական կառույցների (բացի բանակից) նենգափոխում, ինչպես նաև դրանց և քաղաքական վերնախավի ապազգայնացում ու կամազրկում,
  •  վերագաղութացում (օտար ուժից քաղաքական և տնտեսական որոշումների կախվածության աստիճանի աճում) և Արցախի ու հայկական պետականության կորստի վտանգ,
  •  պատերազմի հավանականություն և դրանով պայմանավորված՝ հայրենաբնակ հայության ֆիզիկական բնաջնջման վտանգ:

Վարչախմբի նախաձեռնությամբ երկրի ներքին իրավիճակի սրումը վկայում է այն մասին, որ նա ի վիճակի չէ դիմագրավել նշված համակարգային ճգնաժամը և փորձում է ավարտին հասցնել ժողովրդի իշխանության ու երկրի տնտեսության մենաշնորհացումը և հաստատել քաղաքական բռնատիրություն ու այսպես կոչված «մեկ օլիգարխի տնտեսություն»:

Իր հերթին՝ վարչախմբի թիրախ դարձած ուժը նույնպես ի վիճակի չէ մտածել ու գործել ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ և նույն կերպ հակված է Արցախն ու մեր պետականությունը և երկրի բնական ու մարդկային ռեսուրսները օտարին հանձնելու դիմաց մասնաբաժին ստանալու գնով գաղութային վարչախմբի դերը ստանձնելուն:

Նման պայմաններում վարչախումբ – եռյակ հակամարտությունն էլ ավելի է սրելու այդ ճգնաժամը:

Մինչդեռ Հիմնադիր խորհրդարանի նպատակն է քաղաքական նոր խավի ձևավորման, Հայաստանին Արցախի դե յուրե միավորման, ԵՏՄ-ից դուրս գալով և արտաքին հարաբերությունների հավասարակշռմամբ պետության սուբյեկտայնացման, տնտեսական ռեսուրսների և ստեղծվող հարստության ներդաշնակ բաշխման, դրանց՝ ընդհանուր բնակչության կենսամակարդակի բարձրացման և ազգի ու պետության բազմակողմանի անվտանգության համար օգտագործման, հայրենադարձության և այլ համակարգային փոփոխությունների ճանապարհով նախադրյալներ ստեղծել նոր որակի ազգային պետության կառուցման համար:

Այդ պատճառով մենք մեր ժողովրդին կոչ ենք անում նման պայթյունավտանգ իրավիճակը քաոսի վերաճելու վտանգը կանխելու համար ցուցաբերել իրեն բնորոշ խոհեմություն ու զսպվածություն:

Միևնույն ժամանակ՝ անկախ վարչախմբի թիրախ դարձած գործիչների և քաղաքացիների որդեգրած պայքարի նպատակների ու մեթոդների նկատմամբ մեր վերաբերմունքից, դատապարտում ենք նրանց դեմ կիրառվող հակասահմանադրական ու հակաիրավական գործողությունները:

Մեր ազգի և պետականության համար գոյութենական մարտահրավերներ առաջ բերած համակարգային ճգնաժամի հաղթահարումը մնում է որպես քաղաքական օրակարգի գլխավոր հարց:

Այդ հարցը հնարավոր է լուծել պետական կառավարման նորգաղութային համակարգի ապամոնտաժման և ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման յուրային համակարգ ձևավորելու միջոցով, ինչը պետք է ամրագրվի ժողովրդի կամքն ու իշխանությունը հաստատող արտահերթ ընտրություններով: Մինչ այդ՝ հարկ կլինի հեռացնել ռեժիմին և նախապես սահմանված կարճաժամկետ անցումային փուլի ընթացքում ապահովել երկրի ապագաղութացումն ու քաղաքական սերնդափոխությունը:

Ուստի Հիմնադիր խորհրդարանը բոլոր առողջ ուժերին ու անհատներին կոչ է անում նշված քայլերի իրականացման նպատակով օր առաջ ձեռնամուխ լինել ազգային-ազատագրական ճակատի ձևավորման գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում