Ձյուդոյի Ճապոնիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռյուիձի Սոնոդան հրաժարական է տվել: Մարզիչը նշել է, որ իր համար դժվար կլինի շարունակել մարզչական աշխատանքը Ճապոնիայի հավաքականում:
Հիշեցնենք, որ 15 ձյուդոիստուհիներ Ճապոնիայի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներին տեղեկացրել էին, որ մարզիչը երկար ժամանակ սպառնում և ծեծի էր ենթարկում իրենց:
Նրանք նաև խոստովանել են, որ մարզչից վախենալու պատճառով իրենք տարբեր մրցաշարերի հաճախակի մասնակցում էին վնասվածքներով:









































