Armlur.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Հայաստան է ժամանել «Տաշիր» ընկերության սեփականատեր, մոսկվայաբնակ Սամվել Կարապետյանը, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Երեկ գիշեր միմյանց են հանդիպել Ծառուկյանն ու Կարապետյանը, որոնց է միացել նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը. վերջինիս անունը դեռ ճշտվում է: Զրուցել են իրավիճակից դուրս գալու ելքերի մասին: Կարապետյանն ասել է, թե ինչ և ինչպես անել, որպեսզի և՛ գառները ողջ մնան, և՛գայլերը կուշտ լինեն:
Armlur.am-ին քիչ առաջ հայտնի է դարձել, որ Սամվել Կարապետյանը հանդիպել է նաև Սերժ Սարգսյանին, երկար զրուցել նրա հետ, բացատրել, որ շատ հարցերում ոչ թե Ծառուկյանն է մեղավոր, այլ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը գծագրել է ողջ սցենարը: Եվ լուրեր կան, որ սառույցը որոշ չափով կոտրվել է: Երկու օր առաջ սկսված գրոհը` ընդդեմ Ծառուկյանի, այս պահին դադարեցված է: Բոլորը սպասում են բանակցությունների ավարտին, որից հետո կա՛մ նոր թափով կսկսվի հարձակումը կա՛մ էլ պետական բոլոր օղակները կմոռանան Ծառուկյանի մասին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































