Իրաքում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») դեմ միջազգային գործողությանը մասնակցությունը Կանադայի բյուջեին կարժենա 98 մլն դոլար: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Ջեյսոն Քեննին:
«Այս շաբաթ ես ազգային խորհրդարանին զեկույց կներկայացնեմ այդ գործողության համար ծախսերի մասին: Առաքելության մոտավոր արժեքը գնահատվում է 122 մլն դոլար»,- ասվում է գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ: Քեննին հավելել է, որ ծախսերը կավելանան, եթե կառավարությունը քվեարկի այդ գործողությանը կանադացի զինծառայողների մասնակցությունը երկարաձգելու օգտին:











































