Սինգապուրում Նանյանի տեխնոլոգիական համասարանի շրջանավարտ ինժեներների Blacksmith Group ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին կոմպակտ եռաչափ տպիչը, որն ունի նաև սքաների և պատճենահանող սարքի գործառույթներ։ Այն կարող է նաև ստեղծել ոչ մեծ առարկաների թվայնացված մոդելներ։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Blacksmith Genesis-ը հեշտ է օգտագործելը նույնիսկ եռաչափ տպագրության ծրագրային ապահովման ոլորտում խոր գիտելիքներ չունեցող մարդկանց կողմից։ Դրա միջոցով կարող եք սքանավորել ցանկացած առարկա, այնուհետև խմբագրել դրա թվային մոդելը համակարգչով և տպագրել նոր՝ բարելավված պատճենը։
Սարքը կշռում է ընդամենը 6 կգ։ Այն ունի երկու դյույմանոց հեղուկբյուրեղյա էկրան, Wi-Fi մոդուլ, SD և USB։
Առաջին խմբաքանակը պատրաստ կլինի վաճառքի 2015 թվականի մարտին, ներկայումս ընկերության կայքում կարելի է նախնական պատվեր կատարել։ Եռաչափ տպիչ-սքաները վաճառվում է 2200 դոլարով։












































