Կովկասի լեռնաշղթայով և Դարիալի կիրճով անցնող ռազմավիրական ճանապարհը, որն ապահովում է Ռուսաստանի և Անդրկովկասի միջև ավտոմոբիլային հաղորդակցությունը, ձյան պատճառով երեքշաբթի օրը՝ ժամը 9:00-ից փակվել է: Այս մասին TASS-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Ռուս-վրացական սահմանով տրանսպորտի անցումը «Վերին Լարս» հսկիչ-անցակետով դադարեցվել է Վրաստանում «Դարիալ» հսկիչ-անցակետի սահմանային ոստիկանության հանձնարարությամբ՝ Ռոկի լեռնանցքում ավտովարողների համար անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
«Զրոյական տեսանելիության պայմաններում և ձնահյուսքի վտանգի պատճառով հնարավոր չէ ապահովել տրանսպորտի անվտանգ շարժ մայրուղու լեռնային հատվածներով, որտեղ տարվա ընթացքում երկու անգամ սելավ է տեղի ունեցել Դևդորակ սառցաշերտի տեղաշարժի պատճառով»,- նշել են գերատեսչությունում:











































