Tuesday, 23 06 2026
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր
Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է Հայաստանի հետ երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունների վերագործարկման աշխատանքներում առաջընթացի մասին
16:40
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
16:30
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվել են մինչև նախաճգնաժամային մակարդակ
Հայտնի է՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունը
16:10
Իրանն ակնկալում է ակտիվների ապասառեցում 60 օրվա ընթացքում. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
15:50
Իրանը պահանջում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հեռանա Լիբանանից
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյան
15:30
ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջողությունը կախված է համաձայնեցված պարտավորությունների լիարժեք կատարումից. Փեզեշքիան
Դալարիկի մոտ բախվել են վառելիք տեղափոխող բեռնատարն ու գնացքը
15:10
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Պուտինը կընդունի՞ Թրամփի «վերջնագիրը»
14:50
ԱՄՆ ափամերձ պահպանության ուղղաթիռ է կործանվել Ալյասկայում
Հաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերը

Արդանուշի ջարդը․ «Հորիզոն», Թիֆլիս, 1915, փետրվար 17

«Հորիզոնը»-ը գրում է, որ Արդանուշն ուներ 250 տուն հայ-կաթոլիկ բնակչություն, որից 2-3 տուն թուրքեր են: Հիմա գյուղը լցվել է չետաներով, բոլորը մերկ ու տկլոր. միակ բանը, որ ունեն, գերմանական հրացաններն են: Չետաները թալանել են բոլոր խանութներն ու տները, հետո Պոլսից եկել են նաև 300 ասկյար և զինել թուրք ազգաբնակչությանը: Հայերն ազատվելու ոչ մի տարբերակ չեն ունեցել: Նրանք կոտորել են գյուղի տղամարդկանց`միմյանց կապելով և անդունդը հրելով:

ԱՐԴԱՆՈՒՇԻ ՋԱՐԴԸ

(Ականատեսի պատմածը)

Արդանուշն ուներ 250 տուն հայ-կաթոլիկ բնակչութիւն, որից 2-3 տուն թուրքեր են: … Վերին բերդի կողմիցէ Վարձխատի անտառի մօտերքից, թիւրքերը յարձակում գործեցին:

Մեր առաջ եկաւ չալ սխմայով, բաշլղով, ռուսական պագոնով մի թիւրք և դեռ չհասած ասաց. «Թող անձնատուր լինի Ստեփան Փադալեանը» (տեղական մեջլիսի անդամ): Այդ լսելով Ստեփան Փադալեանը առաջ գնաց և յայտնեց, որ ինքն է պահանջւած անձը:

Այս րոպէին յանձնիր բոլոր զէնքերը, -դարձեալ կրկնեց պագոնով թուրքը:

Մենք հայերս զինւած չենք,-պատասխանեցինք բոլորս միասին:

Խուզարկեցին և գտան մի քանի ժանգոտ դաշոյն, մի քանի փտած ատրճական և հրացան: Այդ պատճառով 1500 ռուբլի տուգանք նշանակեցին և տուինք: Պագոնաւոր թուրքը իր 5 ընկերներով թալանեց ինչ-որ կարողացաւ: Միւս օրը գիւղը լցւեց չետաներով, բոլորն էլ մերկ, տկլոր գալիս էին հա գալիս. Միակ բանը, որ այդ անիծւած թշւառականները ունէին` դա նրանց գերմանական սիստեմի հրացանն էր, մի քանի փամփուշտակալներով: Թէ որտեղից էր գալիս այդ հազարաւոր մերկ, քաղցած, բայց լաւ զինւած ամբոխը, այդ մեզ անհասկանլի էր:

Չետաների առաջին գործն այն եղաւ, որ լավ հագնւին. Նրանք կոտրեցին մանուֆակտուրի խանութները և քիրստունեայ ազգաբնակչութեան զակազով կարել տուին իրենց համար իրենց համար շապիկ, վարտիկ, շաւար, պիջակ, վերարկու: Տաք-տաք հագնվեցին, փամփուշտակալները կապեցին իրենց գեղեցիկ հագուստի վրայ դուրս եկան մէկ մէկ լաւ հագնւած և զինւած ասկեր: …Իրենց դրստելուց յետոյ, սրանք տեղական մեր դրացի թուրքերի ցուցմունքով, մէկիկ-մէկիկ կանչեցին հայ վաճառականներին և իւրաքանչիւրի վրայ որոշ տուգանք դնելով, ահագին փող հաւաքեցին: Ուտելու համար կոտրեցին խանութների բոլոր դռները: Այդ անելուց հետո սկսեցին հաւաքել գյուղի բոլոր ինքնաեռները, թէ շուտով Պոլսից զօրք պիտի գայ, որոնց համար թեյի պատրաստութիւններ են տեսնում: …սկսեցին հաւաքել թանկագին կարպետներ, գորգեր և վերմակներ նույն պատճառաբանութեամբ:

Մինչև չետաները ուտում-խմում քեֆ էին անում, Խևայում կատաղի կռիվներ էին տեղի ունենում: Լսելով, որ Խրայի ռուս առաջապահ գնդերը կռուի են բռնւել, չետաները թողին և առանց ժամանակ կորցնելու` գնացին Խևա թիւրքերին օգնութեան:

Չետաներն իրենց հետ զօրով տարան 17 հայ երիտասարդ, որպէս զի վերջիններս շուշակով ռազմամթերք կրեն թիւրք զորքին. 17 երիտասարդներ գնացին Խևա ու էլ չվերադարձան. Դրանց մասին դեռ մինչև հիմա էլ ոչ մի ստոյգ տեղեկութիւն չկայ:

Սա թալանի աառաջին հարւածն էր:

Չետաներից յետոյ Արդւինից եկաւ մի թիւրք կայմակամ, որ պիտի կառաւարէր Արդանուշը: Թուրք կայմակամը գալուն պէս հրամայեց, որ գյուղի մեծերը ներկայանան իրեն. Ներկայացանք:

Որպես թէ մեր պահպանութեան համար գիշերները պահակներ նշանակեց. էլ ինչեր շարին մեր կեանք ու ստուացւածքը պահպանողները: Երեկոները ճրագ էինք վառում, գալիս էին թէ` ինչու էք ճրագ վառում, դրանով սիգնալ էք տալիս ռուսներին, ասում էին ու տանտիրոջը ծեծելով տանում էին, մի քանի հարիւր ռուբլի որպես տուգանք էին առնում ու բաց թողնում:

Հետևյալ օրը ճրագները մարում էին, գալիս էին թէ` ինչու էք ճրագները մարել…

Երբ տուգանքները տալու կանխիկ դրամը հատաւ, պահանջում էին կանանց արդ ու զարդերը:

Մեր հարևան թուրքերը ոչ մի բան չէին խնայում նրանց օգնելու համար:

Դեկտեմբերի 10-ին Պոլսից եկան 300 ասկեար 4 թնդանոթով, նույնպես տկլոր քաղցած ինչպէս չետաները, քանի որ սրանք բախտ չունեցան թալանից առաջ գալու, դրա համար էլ, եթէ կարելի է ասել` մաքրազարդեցին Արդանուշը:

Արդւինից ամեն օր զէնք և ռազմամթերք էին բերում Արդանուշ և ցրում թիւրք ազգաբնակութեանը-ով կարող էր զէնք կրել` տալիս էին. Թիւրքերը կանանց անգամ զինեցին: Հայերիս ազատւելու ոչ մի հնար չկար. Ամեն օր արցունք էինք կուլ տալիս և րոպե առ րոպեսպասում էինք ջարդի, և այդ օրը հեռու չէր.

Գիշերւայ կէսին հարհրոց ընկաւ գիւղում.

Մայրեր, երեխաներ և ծերեր դուրս էին թափւել և հունգուր-հունգուր լալիս էին իրենց կորցրած որդու, ամուսնու և եղբօր վրայ:

Հաւաքում էին տղամարդկանց, թոկով նրանց թևերը կապում էին իրար և անասունների պէս քշում դէպի մօտակայ անդունդը: Նրանց շարքով կանգնեցնում էին անդունդի ափին և առաջին մարդուն հրում էին, առաջինը իր հետ տանում էր մնացեալ 50-60 մարդը, որոնք զանազան վայնասուն բարձացնելով, քարերին քարնւելով, գնում ընկնում էին մահւան գիրկը:

Ջարդը տեղի ունեցաւ յունւարի 2-ին և 3-ին:

Յունւարի 6-ին եկաւ ապայ Բուկայով իր 120 կոզակով, բայց արդէն ուշ էր. Թուրքերը արել էին այն ամենը, էլ ոչինչ չէր մնում անելու:

Պարօլ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում