Վրաստանի ԱԳՆ-ում տեղի է ունեցել բանակցությունների 13-րդ լիագումար նստաշրջան Վրաստանի և Եվրամիության միջև ասոցացման մասին համաձայնագրի տեքստի մշակման նպատակով:
Ինչպես հաղորդում է արդրբեջանական Trend գործակալությունը, Վրաստանի պատվիրակությունը ներկայացրել են պատվիրակության ղեկավար, ԱԳՆ փոխնախարար Դավիդ Զալքանիանին, բանակցությունների գործադիր քարտուղար, եվրաինտեգրման բաժնի ղեկավար Թեա Ախվլեդիանին և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: ԵՄ պատվիրակությունը գլխավորել է գլխավոր բանակցող, Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրինության ղեկավար Գունար Վիգանդը:
Կողմերը քննարկել են հետևյալ հարցերը՝ համաձայնագրի առաջաբան, քաղաքական երկխոսություն և բարեփոխում, արտաքին և քաղաքական անվտանգության ոլորտներում համագործակցություն (CDSP), արդարություն, ազատություն և անվտանգություն (JFS), ինստիտուցիոնալ, ընդհանուր և վերջնական հարցեր:
Նրանք քննարկել են նաև ոլորտային համագործակցության իրավիճակը և ազատ առևտրի մասին բանակցությունների ընթացքը:
Կողմերի գնահատմամբ՝ բանակցություններն անցել են կառուցողական միջավայրում:
Ասոցացման մասին նոր համաձայնագիրը փոխարինելու է գործընկերության և համագործակցության մասին նախորդ համաձայնագրին և նախատեսում է հարաբերությունների էական խորացում Վրաստանի և ԵՄ-ի միջև:








































