ԱՄՆ Վիրջինիա նահանգում՝ երկրի հարավ-արևելքում, նավթատար գնացքը դուրս է եկել ռելսերից և այրվել՝ հաղորդում է NYDaily-ն:
Նշվում է, որ նավթի մի քանի ցիստեռններ ընկել են Կանովա գետը՝ նահանգի Չարլսթոն մայրաքաղաքից հարավ-արևելք: Կրակը իր ճիրանների մեջ է առել բնակելի տներից մեկը:
Տեղի իշխանությունները տարհանում են մերձակայքում բնակվող մարդկանց:
Ըստ առկա տվյալների՝ վագոններից թափված նավթը այժմ լցվում է գետը:







































