Այսօր նիստում կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնցով մինչև 2012 թ. դեկտեմբերի 30-ը երկարաձգել է ՊԵԿ համակարգում գրանցվելու պայմանագիր կնքած քաղաքացիների ստորագրության վարձավճարի սուբսիդավորման ժամկետը։ Դեկտեմբեր ամսվա ընթացքում դիմած 8 հազ. քաղաքացիների էլեկտրոնային ստորագրության սպասարկման ծախսը սուբսիդավորելու նպատակով հատկացվել է ավելի քան 24 մլն դրամ` նախատեսված ծավալով ապահովելով գործարար համայնքի աջակցության տրամադրումը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ դրանով կառավարությունը խթանում է նշված գործընթացը, քաղաքացիներին խրախուսում, որպեսզի նրանք օգտվեն էլեկտրոնային ստորագրության միջոցով առաջարկվող ծառայությունից։









































