Linguica ծածկանունով օգտատերը կարկատան է պատրաստել օրիգինալ Doom-ի համար, որը խաղին ավելացնում է 37 ֆիլտր Instagram-ի համար և BFG պլազմային ատրճանակը փոխարինում է սելֆիի փայտիկով, հայտնում է Kotaku պորտալը: Մոդիֆիկացիան բաց կերպով հասանելի է համացանցում:
Doom-ում միջավայրը ներկայացվում է առաջին դեմքի կողմից, և սովորաբար գլխավոր հերոսի դեմքը տեսնել հնարավոր է միայն խաղի շապիկին կամ ինտերֆեյսի դիմանկարում: Բայց կարկատանի սելֆիի փայտիկն օգտագործելով՝ հնարավոր է սքրինշոթեր ստանալ, որոնցում կերպարը կեցվածք է ընդունում թշնամիների ֆոնին:
Օրիգինալ Doom-ը թողարկվել է 1993 թ. և ներկա դրությամբ սպառվել է ավելի քան 10 մլն օրինակով:











































