Tuesday, 30 06 2026
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում

Հաճախ տեսնում ենք՝ սեռավարակները «քոչարի են պարում». սեքսապաթոլոգ

Արտագաղթը, ի թիվս այլ խնդիրների, բացասական ազդեցություն ունի հայ ընտանիքների սեռական առողջության վրա, քանի որ ամուսինները մեկնելով արտագնա աշխատանքի, դրսում վարելով անկանոն սեռական կյանք և վերադառնալով ընտանիք՝ վարակում են իրենց կանանց: Հիմնականում տարածված են 20-30 տեսակի սեռավարակներ, որոնցով վարակվելու 50 տոկոսի դեպքում հիվանդները դիմում են ինքնաբուժման, ինչը ավելի է խորացնում ստեղծված վիճակը՝ հետագայում առաջանում են բարդություններ: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Լիլիթ Կուջոյանը:

«Տղամարդիկ սոցիալական հարցեր կարգավորելով՝ հարվածի տակ են դնում սեռական առողջությունը: Հետագայում այդ հիվանդներին բուժելը պրոբլեմ է, իսկ չբերության բուժումը տարիներ է տևում»,- ասաց բանախոսը՝ իր խոսքում կարևորելով այն, որ արտագնա աշխատանքից վերադարձածները անալիզներ հանձնեն:

Լիլիթ Կուջոյանն ուշադրություն հրավիրեց մինչ ամուսնությունը զույգերի կողմից բժշկի գնալու ու ստուգվելու փաստի վրա՝ ուրախությամբ նշելով, որ ներկայում մարդիկ ավելի շատ են ստուգվում մինչ ամուսնությունը:

«Կյանքը մինչ ամուսնությունը ու դրանից հետո պետք է տարանջատել»,- ասաց նա:

Սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանն էլ ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա, որ շատերը թյուր տեղեկություններ ունեն, թե օրալային ու անալային հարաբերություններն անվտանգ են, այնինչ սեռավարակները շատ արագ փոխանցվում են երկու եղանակով էլ:

«Հաճախ ստացվում է այնպես, որ տեսնում ենք՝ սեռավարակները «քոչարի են պարում», այսինքն՝ գործ ունենք սեռավարակների փնջի հետ»,- հավելեց սեքսապաթոլոգը՝ նշելով, որ սեռապես ավելի առողջ է այն տղամարդը, որը հարաբերություն ունի միայն մեկ կնոջ հետ:

Բանախոսները դժվարացան հստակ թվեր նշել՝ արդյոք Հայաստանում ավելացե՞լ, թե՞ պակասել է արտագնա աշխատանքի հետևանքով վարակված անձանց թիվը, միայն նշեցին, որ ԱՀԿ-ի տվյալով՝ աշխարհում 500 մլն մարդ վարակված է սեռավարակներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում