Twitter-ի տնօրեն Դիկ Կոստոլոն կոտրել է անրակը՝ լեռնադահուկային առողջարանում հանգստանալու առաջին օրը դահուկով սահելիս՝ հայտնում է korrespondent.net-ը:
Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում՝ հրապարակելով վիրակապված ձեռքով լուսանկար:
«Դահուկասահքի առաջին օրը: Անրակի կոտրվածք: Ես արեցի ամեն հնարավորը, որպեսզի հանգիստս չկայանա»,- գրել է Կոստոլոն:
Դիկ Կոստոլոյին վաղուց է գրավում լեռնադահուկային մարզաձևը:









































