«Երբ որ ուսումնասիրությունները կավարտվեն, կքննարկեն, այդ ժամանակ էլ այդ մասին կխոսենք»,-ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ԱԺ նիստերից բացակայելու վերաբերյալ:
Հարցին՝ Ազգային ժողովի նիստերից բացակայելու՞, թե՞ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար է Ծառուկյանը մանդատից զրկվելու, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ ձեռնարկատիրական գործունեության համար Ազգային ժողովի նախագահը մանդատից զրկելու լիազորություն չունի:











































