Կալիֆոռնիայի Մանտեկա քաղաքի բնակիչը, որը վաճառել է իր «Կրայսլերը», չի կասկածել, որ՝ «իսկ հիմա պետք է բանկ գնալ՝ փողերի հետևից» գնորդի արտահայտությունը չի նշանակել ընդամենը բանկոմատից գումար հանել…
83-ամյա թոշակառուն իր 80-ականներին թողարկված Chrysler Fifth Avenue-ը վաճառելու հայտարարություն է տվել, իսկ 51-ամյա մի կին ցանկացել է գնել այն: Կինը գնելու մասին վերջնական որոշումն ընդունել է մեքենայի կարճատև փորձարկման ընթացքում, որի ժամանակ վաճառողին խնդրել է մոտենալ բանկին, որպեսզի փող վերցնի:
Որոշ ժամանակ անց գնորդը բանկից դուրս է եկել, նրանք առանց շտապելու (նույնիսկ ճանապարհին դեղատան մոտ կանգնելով) գնացել են գործարքը ձևակերպելու: Վաճառողը կասկածել է, որ ինչ-որ բան այն չէ, և քառորդ ժամ անց նրա ճանապարհը փակել է մի քանի պարեկային մեքենա: Պարզվել է, որ կինը բանկը թալանել է, ընդ որում՝ վերցրել է ոչ ավելի, քան անհրաժեշտ է եղել մեքենան գնելու համար՝ 2200 դոլար:
Գողին բանտարկություն է սպառնում: Ձերբակալության ականատեսների վկայությամբ՝ հանցագործն առանձնապես չի տխրել՝ ոստիկաններին ասելով, որ ինքը գնչուհի է և «կարող է աչքերով կարդալ, թե ինչ է տեղի ունենում նրանց հոգիներում»՝ հայտնում է auto.vesti.ru-ն:





































