Մասաչուսեթսի սենատոր Ջոն Քերին, որը երեկն հաստատվել էր ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում, վաղը առավոտյան պաշտոնապես կլքի օրենսդիրների շարքերը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:
«Երեկ սենատոր Քերին պաշտոնապես տեղեկացրել է փոխնախագահին, Մասաչուսեթսի նահանգապետին և Սենատի ղեկավարությանը իր հրաժարականի մասին, որը ուժ ձեռք կբերի ուրբաթ՝ ժ. 16.00-ին (Երևանի ժամանակով ժ. 01.00-ին)»,- ասել է Քարնին:
ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ Քերիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա վաղը: Այդ օրը վերջինը կլինի նաև Հիլարի Քլինթոնի՝ որպես արտաքին գերատեսչության ղեկավարի համար:









































