Իրանի նախկին առաջին փոխնախագահ Մուհամմադ Ռեզա Ռահիմին բանտարկվել է կոռուպցիայի պատճառով։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակազմում աշխատած Ռահիմին անցած ամիս Իրանի գերագույն դատարանի կողմից դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։ Նա ստիպված կլինի վճարել նաև 300 հազար դոլար տուգանք և 800 հազար դոլարի փոխհատուցում։
Իրավապահները երեկ նրան տեղափոխել են Թեհրանից հյուսիս գտնվող Էվին բանտ։











































