Friday, 03 07 2026
Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում
15:50
Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել
Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
Նովոռոսիյսկում վառելիքի սուր պակաս է. բենզալցակայաններում բենզինը սպառվել է
Ընտրելու համար անհրաժեշտ կլինի վերջին 2 տարում առնվազն 366 օր ապրել ՀՀ-ում. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
Ադրբեջանական բանակը «թուրք-իսրայելական պատերազմի՞ է նախապատրաստվում»
14:50
Ինդոնեզիայում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար. 19 մարդ վիրավորվել է
14:30
ԱՄՆ-ը սահմանափակում է ՆԱՏՕ-ին աջակցությունը՝ ՌԴ-ի հետ էսկալացիայից խուսափելու համար
Կատարվում են ճանապարհների եզրերի խոտերի հեռացման աշխատանքներ
Ադրբեջանի և Բելառուսի ռազմավարական գործընկերությունը կշարունակի ընդլայնվել. Ալիև
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Քարնին Անկարայի գագաթնաժողովում կհայտարարի ՆԱՏՕ-ի պաշտպանական բանկի ստեղծման մասին. Reuters
Փարիզը Եվրոպայի ամենամահաբեր քաղաքն է շոգի ալիքի ժամանակ
13:30
Մոլդովայի վարչապետը հրաժարական է տվել
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Եռյակը որոշել է որոշել

Ոչ իշխանական ուժերի եռյակը հայտարարել է փետրվարի 20-ին համազգային հավաք հրավիրելու մասին, որտեղ պետք է որոշեն հետագա անելիքը ՀՀԿ-ԲՀԿ սրված հակադրության ֆոնին։

Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո եռյակն արդեն մի քանի օր շարունակ քննարկումների մեջ է, և ըստ էության արդյունքը ստացվում է փետրվարի 20-ի հանրահավաքը։ Մի քանի օր շարունակ այս հա՞րցն էր քննարկվում, այսինքն՝ թե երբ հանրահավաք անել կամ ինչ անել, թե՞ եռյակը կայացրել է ավելի գործնական և բովանդակային որոշումներ, որոնք պարզապես հրապարակվելու են որպես հանրահավաքի որոշումներ։

Միևնույն ժամանակ նմանօրինակ մարտավարական ավանդական ձևականությունները իզուր չե՞ն արդյոք Սերժ Սարգսյանի միանգամայն բացահայտ հայտարարությունների ֆոնին, երբ խաղաքարտերն արդեն բացված են, և ըստ էության այլևս ավելորդ խորհրդապահությունների կարիք չկա։ Բացառված չէ, որ հանրահավաքը կոմպրոմիսային որոշում է եռյակի ուժերի՝ դեռ ամիսներ առաջ ի հայտ եկած տարաձայնությունների կոնտեքստում, և այս պահին եռյակը միասնաբար որևէ ավելի բան չի կարողացել որոշել, պայմանավորվել, քան փետրվարի 20-ին հանրահավաքը։

63b94fb2898bfc07788542cbb9d71939

Այս ամենով հանդերձ՝ բացառված չէ, իհարկե, որ այդ օրը հայտարարվի շուրջօրյա հանրահավաքների մասին՝ նախագահական ընտրությունների պահանջով։

Ըստ էության այս փուլը Հայաստանում մի անգամ արդեն եղել է՝ 2008 թվականի փետրվարին, որն ավարտվեց արյունահեղությամբ։ Ըստ որում, ուժերը, որոնք այսօր կարող են միասնաբար գնալ այդ փուլի կրկնությանը, արյունահեղության ժամանակ տարբեր ճամբարներում էին, ավելին՝ նույնիսկ մեղադրում էին միմյանց. կան բոլորին հայտնի մեղադրանքները, որ հնչում էին ժամանակին և լռեցին միանգամից։

Այսօր եթե մեկնարկում է այդ փուլը, այսինքն՝ կրկնվում է, բնականաբար՝ հարց է առաջանում, թե այս անգամ ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը կամ ավարտը։

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դիմադրելու է ռեպրեսիվ մեքենայով։ Սա նշանակում է, որ 2008-ի ավարտից կամ ելքից խուսափելը գրեթե անհնար է, հետևաբար այս անգամ խնդիրը լինելու է այն, թե ո՞վ է հաղթելու՝ կրկին իշխանություննե՞րը, թե՞ ոչ իշխանական ուժերը՝ ԲՀԿ-ի գլխավորությամբ։ Երրորդ տարբերակ կա՝ իհարկե. փողոց դուրս բերել այնքան մարդ, որ իշխանությունները ավելորդ և անիմաստ համարեն ուժի կիրառումը ու հանձնվեն։ Սակայն այդ դեպքում էլ կարծես թե գործի են ղրվելու իշխանությունների վարչաիրավական լծակները, և այս փոխադարձ ճնշումները, մի կողմից՝ զանգվածային ակցիաները, մյուս կողմից՝ վարչաիրավական գործողությունները կարող են երկար ձգվել՝ նույնիսկ մինչև հերթական ընտրություններ։

e5d76202be27b87a4c3544d14a2099db

Եվ այս դեպքում զիջելու է առաջինը սպառվողը, իսկ փորձը ցույց է տվել, որ նման պայմաններում առաջինը սպառվում են ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ուժերը, և եռյակը սա, իհարկե, չի կարող չգիտակցել՝ առավել ևս ունենալով այդ ճանապարհներին քաջածանոթ երկու գործիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյան և Լևոն Տեր-Պետրոսյան։

Մեծ հաշվով՝ իրավիճակը իրոք փակուղային է ոչ իշխանական եռյակի համար, քանի որ եռյակը ամիսներ շարունակ հետաձգում էր ներքին տարաձայնությունների քննարկումը, իսկ այսօր հանկարծ ստեղծվել է մի վիճակ, երբ կարիք կա միասնական կոնկրետ գործողությունների: Այսօր եռյակն, ըստ էության, պարտադրված է արդեն արագացված ժամկետում և՛ տարաձայնություններին անդրադառնալ ու հարթել, և՛ միասնական քայլեր անել՝ չուշանալու կամ չուշացնելու համար։

 

Լուսանկարները՝ newsline.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում