Լոս Անջելեսից Օրեգոն նահանգի Փորթլանդ քաղաք թռիչքը հետաձգվել է կարիճի պառճառով, որը խայթել է ուղևորուհուն: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռը թռիչքավայրէջքային գոտում էր: Անձնակազմը ստիպված է եղել վերադառնալ գեյթի մոտ, որպեսզի բժիշկները զննեն կնոջը: Նրանք ցույց են տվել առաջին բուժօգնություն: Կինը հրաժարվել է հավելյալ օգնությունից և հոսպիտալացումից:
Թռիչքը հետաձգվել է 30 րոպեով: Բորտուղեկցորդներից մեկը սպանել է կենդանուն:









































