Իրանի խորհրդարանի (մեջլիս) մի քանի անդամներ նիստին ներկայացել են դիմակներով, որպեսզի ուշադրություն հրավիրեն երկրի արևմուտքում առաջացած ծանր էկոլոգիական վիճակի վրա: Այս մասին գրում է BBC-ն:
Այդ պատգամավորները ներկայացնում են Իրանի երեք գավառները, որտեղ շատ բնակիչներ օդի աղտոտվածության բարձր մակարդակի պատճառով հայտնվել են հիվանդանոցում:
Տարածաշրջանի ամենախնդրահարույց քաղաքներից մեկը Ահվազն է՝ երկրի մետալուրգիական արդյունաբերության կենտրոնը: Ավելի քան 1 մլն բնակչություն ունեցող այդ քաղաքը 2011-ից Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է ամենաաղտոտվածն աշխարհում:






































