Պյոտր Պորոշենկոյի հրուշակեղենի Roshen ընկերության ֆիրմային խանութը Կիևում 6-րդ անգամ է ենթարկվում «Ռևանշ» արմատական խմբավորման ակտիվիստների հարձակմանը։ Այս մասին հայտնում է «Վեստի Ուկրաինան»։
Եթե հունվարին կատարված նախորդ հարձակումների ժամանակ կոտրվել են ապակիներն ու ներս շպրտվել դյուրավառ խառնուրդով շշեր, ապա այս անգամ ցուցափեղկերի ուղղությամբ տորթեր են նետվել ու թռուցիկներ տարածվել։
Ուկրաինայում արգելված է պետական գործունեության ու ձեռնարկատիրության համատեղումը։ Իր թեկնածությունն առաջադրելիս միլիարդատեր Պորոշենկոն խոստացել էր հաղթանակի դեպքում վաճառել իր բիզնեսը, սակայն այսօր նա «5-րդ ալիք» ուկրաինական հեռուստաընկերության ու Roshen հրուշակեղեն արտադրող ընկերության սեփականատերն է։









































