Հունաստանի տարբեր քաղաքներում Բրյուսելում եվրոգոտու (Եվրոխմբի) անդամ երկրների ֆինանսների նախարարների նիստի նախօրեին զանգվածային ցույցեր են տեղի ունեցել՝ հաջակցություն Ալեքսիս Ցիպրասի կառավարության և նրա քաղաքականության: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով ոստիկանության ավագ սպային, որը հետևել է կարգին:
Ցույցեր են տեղի ունեցել Սալոնիկում, Հերակլիոնում, Պատրայում և այլ քաղաքներում:
Ամենաբազմամարդ ցույցն անցկացվել է Աթենքում՝ խորհրդարանի շենքի մոտ: Ոստիկանության գնահատմամբ՝ մոտ 15 000 մարդ է հավաքվել:
Կառավարությանն աջակցության ցույցի անցկացման մասին հայտարարվել է կիրակի առավոտյան:
Կազմակերպիչների խոսքով՝ հույները կողմ են կառավարության դիրքորոշմանը և փողոց դուրս կգան, մինչև չեղյալ հայտարարվեն երկիրը նվաստացնող հուշագրերը:
«Ոչ մի քայլ հետ». սա է ցուցարարների նշանաբանը: Նրանց ձեքներին «Ազատ Հունաստան, ազատ Եվրոպա, ազատ ժողովուրդ», «Ո՛չ պարտքերին», «Ո՛չ Մերկելին, այո՛ ժողովրդավարությանը», «Հունաստանը պատկանում է Հունաստանին», «Աջակցի՛ր Հունաստանին, փոխի՛ր Եվրոպան» գրություններով պաստառներ են:
«Մենք կհաղթենք»՝ բացականչել են ցուցարարները:
Բացի դրանից՝ կիրակի երեկոյան քրդական կազմակերպությունների ներկայացուցիչ ցուցարարները Աթենքի կենտրոնում Հունաստանի խորհրդարանիյ շենքի մուտքի մոտ պահանջել են ազատ արձակել իրենց ազգային առաջնորդ Աբդուլլա Օջալանին:
Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Օջալանը 1999 թվականից ցմահ բանտարկված է Թուրքիայի բանտում: Այդ երկրի իշխանությունները նրան մեղադրում են ահաբեկչության համար:
«Ազատություն Օջալանին», «Կեցցե Քրդստանը»՝ բացականչել են ցուցարարները:
Ցուցարարները հայտարարել են, որ Թուրքիայի կառավարությունն աջակցում է ահաբեկչությանն ու ֆաշիստական քաղաքականություն է իրականացնում:











































