Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին, որը սպասում է իր առաջնեկին, մինչև հիմա նրա համար սենյակ չի պատրաստել և ոչինչ չի հասկանում բարուրելուց: Նայթլին խոստովանել է, որ դեռ «հերքման փուլում է», բայց խոստանում է ամեն ինչ սովորել, հայտնում է lady.ru-ն:
Այս մասին Կիրան խոստովանել է թոք-շոուներից մեկի ժամանակ: Փոքրիկի սեփական սենյակի մասին հաղորդավարի հարցին Կիրան պատասխանել է. «Ոչ: Նրանք, ախր, շատ փոքր են, մի՞թե նրանց սեփական սենյակ է պետք»,- զարմացել է 29-ամյա Նայթլին:
Հաղորդավարն ասել է, որ թեև երեխաները փոքր են, նրանց անկողինը, բարուրի սեղանը և այլն, շատ տեղ են պահանջում:
«Լավ… Ես հիմա հերքման փուլում եմ»,- ասել է նա:
Բարուրելու մասին էլ դերասանուհին դեռ քիչ բան գիտի. «Ես դրանից գլուխ կհանեմ, ես հրաշալի (մայր) կլինեմ»,- լսարանին խոստացել է դերասանուհին:






















































