Friday, 10 07 2026
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի

«Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանը 20 տարեկան է

Այսօր «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանում տոնական հանդիսությամբ նշվեց կրթօջախի կազմավորման 20-րդ տարեդարձը: Վարժարանի ուսուցչական և կուրսանտական կազմերին այդ կապակցությամբ շնորհավորելու համար կրթօջախ էր այցելել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Ողջունելով հանդիսության մասնակիցներին և հյուրերին՝ ռազմամարզական վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը հակիրճ ներկայացրեց կրթօջախի կազմավորման պատմությունն ու անցած ուղին` հպարտությամբ նշելով, որ անցած 20 տարիների ընթացքում վարժարանը կրթել և իբրև հասարակության լիարժեք անդամների կյանք է ճանապարհել ավելի քան 1470 շրջանավարտների, որոնցից շատերն այսօր դարձել են հայոց բանակի բարձրաստիճան սպաներ: Գնդապետը հավելել է նաև, որ վարժարանը հավատարիմ է մնում իր կարգախոսին, այն է` չբավարարվել ձեռքբերված հաջողություններով:
Տարեդարձի կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց, որ «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանն այսօր իր ուրույն դերակատարությունն ունի մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրներում: Համոզմունք հայտնելով, որ վարժարանի անձնակազմը հետայսու ևս կշարունակի հայրենասիրական ոգով ու մարդկային բարձր որակներով կրթել ու դաստիրակել կրթօջախի սաներին, ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում. այն արդյունքն է ամենօրյա քրտնաջան ու նպատակասլաց աշխատանքի: Աշխատանք, որը միտված է բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունների համար ռազմական գործին քաջատեղյակ կադրերի պատրաստմանը:

Միջոցառման ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև վարժարանի ներկա և նախկին սաները, ներկայացուցիչներ ուսուցչական անձնակազմից:

Հանդիսավոր միտինգին հաջորդած պարգևատրման արարողության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով վարժարանի պետ, գնդապետ Կորյուն Ղումաշյանը, ինչպես նաև մի խումբ ուսուցչներ և ազատամարտիկներ պարգևատրվեցին ՀՀ ՊՆ գերատեսչական մեդալներով և նվերներով:

Տոնական միջոցառումն էլ եզրափակվեց վարժարանի սաների ցուցադրական ելույթով և շարային հանդիսավոր երթով և անօդաչու թռչող սարքերի ցուցադրությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում