Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

«Չիբուրաշկայի» հետքերով. վոտ, մալաձե՜ց կին. մամուլ

Սերժ Սարգսյանի քարոզարշավի շրջանակներում անցյալ շաբաթ Դավիթաշեն համայնքի կանանցից մեկի ելույթը «Չիբուրաշկայի» մոտիվներով, իսկական հիթ է դարձել սոցցանցերում: Կինն իր բոցաշունչ ելույթում հայտարարել էր. «Պարոն Սարգսյան, (…), բոլորս հիշում ենք մեր լեգենդար, մեր մանկության ֆիլմերից մեկը, երբ շինարարությունն ավարտվում է և Չիբուրաշկան ասում է՝ մի ստրոիլի, ստրոիլի և նականեց պաստրոիլի, ուռա (…): Մեր կուսակցական ընկերների կողմից ցանկանում ենք շնորհակալություն հայտնել ձեզ, որ դուք մաթեմատիկական ճշգրտությամբ կարողացաք ընտրել այսպիսի ղեկավարության համակարգ, տաղանդավոր ղեկավարության համակարգ: Մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ղեկավարության արժեհամակարգ, հանձինս ձեզ»:

Երեկ «Հայկական ժամանակ»-ին հաջողվեց գտնել տիկնոջը և մի քանի հարց ուղղել նրան: Նա Սիրանուշ Մկրտչյանն է. տեղեկություններ կային, որ Դավիթաշենի թաղապետարանում է աշխատում, նաև ՀՀԿ անդամ է, ինչպես ակնհայտ երևում է ելույթից: Բայց նա հերքում է դա:

– Տիկին Սիրանուշ, ձեր ելույթը մեծ արձագանք ստացավ: Նախօրոք էիք պատրաստվե՞լ:

– Դա շատ ինքնաբուխ եղավ և կոնկրետ իմ հարևանները, երբ իմացան, ասեցին՝ տո, շատ էլ լավ ես արել, բա էդ մարդիկ Դավիթաշենը ծաղկաշեն են դարձրել, բա չպիտի լինի՞ մեկը, որը վեր կենա ու այդ մարդկանց ոգևորի, ներկայացնի նրանց աշխատանքը, և դա լինի բարի, պոզիտիվ նոտայի վրա, ոչ թե անշահախնդիր: Ես չեմ աշխատում և ոչ մի ցանկություն էլ չունեմ աշխատելու, ճամպրուկներս էլ դրած, ես գնում եմ: Հասկանո՞ւմ եք, ճամպրուկներս դրած, գնում եմ: Ես ունեմ շատ մեդալներով ու սերտիֆիկատներով անցյալ և ոչ մի ակնկալիք չունեմ, էն որ գրել են, է՞… սապոնվել: Գիտե՞ք ինչ, այսօր ոչ թե խոսքի շատություն է, այլ ուղղակի սանձարձակություն է տիրում՝ դա նիզկովո ուոովնյա կուլտուրի, էլի: Կուլտուրան էնքան է ցածրացել էս հայ ժողովրդի, էնքան են սանձարձակվել, որ նրանց թվում է, թե դա խոսքի ազատություն է: Գիշեր-ցերեկ են էդ մարդիկ աշխատում, է՜: Պադյեզդները մտնեք, բավականություն կստանաք, վերելակները մտնեք, բավականություն կստանաք, այգիներում էրեխեքը խաղում են, էնպիսի պայմաններում են խաղում, որ Եվրոպայում էդպես չեն կարա խաղան, է՜, Եվրոպայում էդպիսի բակեր չկան:

– Իսկ ինչո՞ւ եք երկրից գնում, եթե այդքան գոհ եք ամեն ինչից:

– Ես ամեն ինչից շատ գոհ եմ, ես գնում եմ ընդամենը մի ամսով, քրոջս մոտ հյուրընկալվելու:

– Իսկ մասնագիտությամբ ի՞նչ եք, ասացիք՝ մեդալներ ունեք:

– Այո, ունեմ և ցանկություն էլ չունեմ աշխատելու, որովհետև ամուսինս չի թողնում: Ես շատ գոհ եմ իմ կյանքից և ակնկալիք էլ չունեմ, որ ինչ-որ մեկը կարող է ինձ լսի ու առաջ տանի: Իմ ղեկավարության մասին է խոսքը, Սերժի մասին է խոսքը և այլն: Մեր ժողովուրդը այնքան հոգևոր, մարդկային արժեքների անկում է ապրում, ու եթե մի քաղաքացի իրա սրտաբուխ խոսքն է ասում, դարձնում են սապոնվել, չիբուրաշկա: Էդ ազնիվ մուլտֆիլմը դարձրել են չեմ իմանում ինչ՝ խիտովի հերոս, ձեռ առնելիք են դարձրել: Դա մեր մանկության մուլտֆիլմն է, որ բոլորս նայելով, բարիացել, ազնվացել ենք, իսկ էսօր ոչ բարություն կա, ոչ ազնվություն, ոչ մարդկություն: Անկում է ապրում մեր հայ ժողովուրդը: Էդ գրողները, որ գրել են սապոնվել, չիբուրաշկա…չար, նենգ, կեղտոտ մարդիկ են դրանք: Ոչ մի ազնիվ նպատակ չունեն, ոչ մի մարդկային, հոգևոր արժեք չունեն, դրանք ստոր մարդիկ են:

– Ասացիք, որ ձեր ամուսինը չի թողնում աշխատեք, նա գործարա՞ր է, թե՞ պաշտոնյա:

– Ոչ, ինքը պատերազմի վետերան է և МВД-ի թոշակառու է, մենք ապրում ենք նորմալ պայմաններում, շատ երջանիկ մեր երկրում, մեր գեղեցիկ քաղաքում:

– Որտե՞ղ է աշխատում, պետական կառույցո՞ւմ:

– Ոչ մի պետական կառույցում էլ չի աշխատում:

– Չեք ասո՞ւմ, որտեղ է աշխատում:

– Ոչ, չեմ ասի:

– Դուք ՀՀԿ անդամ եք չէ՞:

– Ոչ:

– Իսկ Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպման մասնակիցներն ինչպե՞ս էին ընտրվել, ո՞նց հայտնվեցիք այնտեղ:

– Ես ինքս բնակիչ եմ, շատ լավ գիտեմ Սերժ Սարգսյանի քարոզարշավը որտեղ, որ ժամին է, և բոլորն էլ կարող են գնալ, մեր նախագահի ելույթը լսել և ոգևորվել: Ես շատ լավատես, շատ բարի մարդ եմ, ես իմ հիվանդների օրհնանքով եմ եկել տուն:

– Բժշկուհի ե՞ք:

– Ոչ, խնդրում եմ, մի հարցրեք:

– Ձեր երեխաները աշխատո՞ւմ են:

– Կարևոր չէ, ես արդեն վախեցած եմ, ես կորցրեցի իմ հավատը և էն մարդիկ, որոնք սկսեցին ընկնել իմ հետևից… ես արդեն էնքան վախեցած եմ:

– Ինչի՞ց եք վախեցած:

– Որովհետև շատ կեղտոտ, սանձարձակ բաներ սկսեցին գրել: Իմ հետևից ընկել են: Էս քանի օրը ես շատ վատ…: Այդ գրողների նկատմամբ ես այնքան չարացած եմ:

– Դուք 2008 թ. Մարտի 1-ից տեղյակ ե՞ք:

– Այ, բալա՜մ, ես գործ չունեմ, ես տնային տնտեսուհի եմ, ի՞նչ գործ ունեմ, որ ինչ-որ բաներ ասեմ, որ Սերժ Սարգսյանը այսպիսին է կամ այդ սպանդի մասին ասեմ, այդ ապստամբության, ապստամբների մասին խոսեմ, ես գիտեմ… ես ոչ մի քաղաքական թեմա չեմ արծարծել, իսկ մարդիկ չարացան իմ նկատմամբ: Էդ գրողների մասին է խոսքը, ես մարդիկ գիտեմ, որոնք դեմք են հանրապետությունում, ասացին՝ մալադեց, վոտ մալաձեց կին, որը կարողացավ գրագետ ձևով խոսել և գրագետ ձևով ներկայացնել մարդկանց արած լավ գործերը: Ես կուզեի, որ գոնե մի բարի մարդ գտնվի այս երկրում, մի բարի լրագրող, որ կարողանա պոզիտիվ նոտայի վրա ներկայացնել իմ ելույթը: Ոչ ոք չի պատկերացնում, որ կլինի մի մարդ, որ նման ելույթ կունենա ու բարին միայն կներկայացնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում