Coca-Cola-ի պատմությունը սկիզբ է առել 1886-ի մարտին, երբ Ջոն Փեմբերթոնը փորձել է նոր ցավազրկող միջոց գտնել: Վերցնելով շաքարի օշարակ ու կոֆեին և դրան ավելացնելով կոկայի եփուկ՝ նա ստացել է շագանակագույն ակտիվացնող քաղցր ըմպելիք:
Ատլանտայի «Ջեյկոբս» դեղատունն այն ընդունել է որպես նյարդային համակարգի խանգարումների դեմ դեղ, որի համար հեղինակն արտոնագիր է ստացել: Դեղատան ցանկացած հաճախորդ, ավտոմատի մեջ նետելով 5 ցենտ, կարողացել է ստանալ մեկ բաժակ բուժիչ ըմպելիք:
Շարունակելով փորձարկումները օշարակի հետ՝ դրա մեջ ավելացրել են գազ: Փեմբերթոնի ընկեր Ֆ. Ռոբիսթոնն ըմպելիքն անվանել է Coca-Cola: Նա նաև ամբողջ աշխարհում հայտնի տարբերանշանի հեղինակն է:
Coca-Cola ապրանքանշանը 1893-ի հունվարի 31-ին գրանցել է The Coca-Cola Company ընկերության հիմնադիր Ա. Քենդերը:
Բիզնեսմենը Փեմբերթոնի այրուց գնել է ըմպելիքի բաղադրատոմսը:









































