ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հավանություն է տվել գենետիկորեն մոդիֆիկացված խնձորների արտադրությանը: Այս մասին հաղորդում է The USA Today-ը:
Կանադացի գիտնականները ձեռք են բերել խնձորի հատուկ սորտ, որոնք չեն մգանում, ինչը լավացնում է ապրանքի տեսքը:
Նշվում է, որ կանադական Okanagan Speciality Fruits ընկերությունը ամերիկացի ֆերմերներին կմատակարարի նման պտուղներով ծառերի տնկիներ:




































