Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի միջուկային կայանների վրա Իսրայելի հարձակումն արդյունավետ չի լինի, և անհրաժեշտ է ԱՄՆ-ի միջամտությունը:
Վարչապետը նշել է, որ պատժամիջոցները, հավանաբար, Իրանին կկանգնեցնեն միայն այն դեպքում, երբ նա իրական ռազմական վտանգ զգա:
Նեթանյահուն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարձակումն անհրաժեշտ է, քանի որ միայն դա կարող է հետ պահել Իրանին ատոմային ծրագրերի հետագա զարգացումից: Նրա խոսքերով՝ հարձակումը պետք է իրականացվի մինչև այն պահը, երբ Իրանն ուրանի հարստացումը կհասցնի 20 %-ի: Հակառակ դեպքում Թեհրանը կարող է կարճ ժամանակահատվածի համար ռումբ ստեղծելու նպատակով բավարար քանակությամբ «նյութ» արտադրել:
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ իր վերընտրման դեպքում իր առաջնային խնդիրներից է լինելու Իրանի կողմից միջուկային և ատոմային վտանգների մեկուսացումը: Նա հայտարարել է, որ դեռ շատ անելիք ունեն, և դրանցից առաջինն ու գլխավորն Իրանի ատոմային ծրագրերի կասեցումն է:









































