Զբոսաշրջիկները կարծում են, որ Փարիզի հյուրանոցների մահճակալներն ամենահարմարավետներն են:
Այս մասին է հաղորդում INTERFAX-ը՝ հղում կատարելով Hotellook սերվիսի կատարած ուսումնասիրությանը:
«Փարիզյան մահճակալների գնահատման միջին բալը 89,3 է կազմել:
Երկրորդ տեղում Բանկոկի հյուրանոցների մահճակալներն են (88,1), իսկ երրորդ տեղում՝ Նյու Յորքի (85,6): Բարսելոնի հյուրանոցների մահճակալները 83,3 բալ են հավաքել»,- ասվում է ուսումնասիրության մեջ:









































