Վաշինգտոնում Kesher Israel Congregation սինագոգի ռաբբի Բարի Ֆրոնդելը կասկածվում է վուայերիզմի մեջ: Նա գաղտնի առնվազն 150 մերկ կանանց տեսագրություն է նկարահանել: Վերջիններս լողանալիս են եղել ծիսական լոգարանում: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ֆրոնդելը տեսախցիկը թաքցրել է ժամացույցի մեջ, որը կախված է եղել սինագոգի լոգարանում: Նրան մինչև 6 տարվա ազատազրկում է սպառնում: Նշվում է, սակայն, որ տուժածներից 64-ը տեսագրվել են մինչև 2011-ը, ինչը նշանակում է, որ այդ դրվագների վաղեմության ժամկետը լրացել է: Նրանցից 88-ի ինքնությունը ոստիկանությունը փորձում է պարզել:








































