Հայտնի է, որ օդի աղտոտվածությունը վնասում է առողջությանը: Մոնտանայի համալսարանի գիտնականները պարզել են, որ երեխաների մոտ այն կարող է կարճաժամկետ հիշողության վատացման և մտավոր կարողությունների նվազեցման հանգեցնել:
Երեխաները, ովքեր երկար ժամանակ աղտոտված օդ են շնչում, ուղեղի բորբոքվելու և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների, ինչպիսիք են Ալցհեյմերի և Պարկինսոնի հիվանդությունները, հակվածություն ունեն, փոխանցում է The News Reports-ը:
Ուսումնասիրողները երեխաների երկու խմբերի են համեմատել, ովքեր Մեխիկոյում են բնակվում: Նրանք գնահատել են երեխաների տարիքը, սեռը, սոցիալ-տնտեսական կարգավիճակը և մասնակիցների կրթության մակարդակը:
Գիտնականները պարզել են, որ առողջ երեխաների մոտ, ովքեր աղտոտված միջավայրում են ապրում և ApoE4 գենի կրող են հանդիսանում, մեծ է Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդանալու հավանականությունը, ApoE3 գենը կրող երեխաների համեմատ տուժում են նաև նրանց մտավոր կարողությունները:









































