Թուրինի «Յուվենտուս»-ը և «Միլան»-ը ակտիվորեն հետևում են անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի 18-ամյա հարձակվող Խոսե Անխել Պոսոյի ելույթներին, ում գործող պայմանագրի ժամկետը «քաղաքաբնակ»-ների հետ լրանում է 2016 թվականի ամռանը, տեղեկացնում է Goal.cօm-ը:
Ըստ աղբյուրի` «Մանչեսթեր Սիթի»-ն պատրաստվում է երկարաձգել 18-ամյա տաղանդավոր իսպանացու պայմանագրի ժամկետը, քանի որ հասկանում է, որ կարող է կորցնել իր տաղանդին:
Սպասվում է, որ անգլիական ակումբը 3-ամյա պայմանագիր կառաջարկի Պոսոյին:







































