Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Սամիր Նասրին հայտարարել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հանդես չգալու միակ պատճառը հանդիսացել է իր հայրենակից, դարպասապահ Ուգո Լյորիսի և Ֆրանսիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հանդիպումը, տեղեկացնում է Standard-ը:
«Ինձ ասել են, որ Լյորիսը հանդիպել է Դեշամի հետ և խնդրել մի շարք ֆուտբոլիստների չհրավիրել Ֆրանսիայի ազգային հավաքական: Նա զանգահարել է ինձ և ասել, որ դա սուտ է:
Ես հաշիվ եմ պահանջելու: Եթե այդ ամենն իրոք եղել է, ապա նա իմ ձեռքից չի պրծնի»,- հայտարարել է Նասրին:









































