«Ռոմա»-ի մասին շրջանառվող լուրերից անմիջապես հետո իտալական լրատվամիջոցները Լորան Բլանի անունը կապում են «Ինտեր»-ի հետ:
Sport Italia-ն հայտնում է, որ «Ինտեր»-ի ղեկավարները բանակցում են Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզչի հետ:
Շրջանառվող լուրերի համար առիթ են հանդիսացել միլանցիների անհաջողությունները. վերջին 6 հանդիպումներում «Միլան»-ը միայն մեկ հաղթանակ է գրանցել, ինչը ստիպել է ակումբի ղեկավարներին լրացուցիչ տարբերակ փնտրել:







































