The New York Times պարբերականը գործարկել է սթարթափների աջակցման նախագիծ՝ հայտնում է AdWeek-ը:
Նախագծի անվանումը timeSpace-ը the time and space to refine and grow your business կարգախոսի հապավումն է («ժամանակ ու տարածություն՝ զարգացնելու կամ կատարելագործելու ձեր բիզնեսը):
Ընկերության ընտրած աշխատակիցները 4 ամիս պետք է աշխատեն The New York Times-ի գրասենյակում ու խորհրդատվություն ստանան գործարարներից ու պարբերականի փորձագետներից:
Նախագծին կարող են մասնակցել ոչ մեծ կոլեկտիվների անդամները, որոնք աշխատում են Նյու Յորքում կամ պատրաստ են տեղափոխվել այնտեղ:
Չնայած այն բանին, որ պարբերականը հրավիրում է զարգացման սկզբնական փուլում գտնվող սթարթափների, նրանց արտադրանքը պետք է գործարկված լինի:
Բացի այդ՝ ցանկալի է, որ արդեն լինի ներդրող, որը կապահովի ընկերության սկզբնական կապիտալը:
Սթարթափը պետք է կենտրոնացած լինի բջջային, սոցիալական, գովազդային տեխնոլոգիաների, վիդեոյի, վերլուծական, էլեկտրոնային կոմերցիայի կամ այլ մեդիաթեմատիկայի վրա:
Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 19-ը:









































