Saturday, 04 07 2026
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր

Էրեբունիում տեղի ունեցած մայրասպանության դեպքը բացահայտվել է (լուսանկարներ)

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և հետաքննչական բաժանմունքների, ինչպես նաև նույն բաժնի քննչական բաժնի աշխատակիցները բացահայտել են հունվարի 28-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած դաժան սպանությունը:

Ինչպես հայտնել էր shamshyan.com-ը, այդ օրը, ժամը 07:30-ի սահմաններում Մուրացան 64 տան բնակիչ 44-ամյա Գագիկ Սենեքերիմյանը ոստիկանության էրեբունու բաժին հայտնել էր, որ մայրը` 75-ամյա Գեղանուշ Մանգյանը աստիճանավանդակներից ընկել և մահացել է:

Նույն օրը Էրեբունու ոստիկանները հաղորդագրություն էին տարածել, որ կինը հանկարծամահ է եղել և նշանակել էին դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մինչ դատական բժշկի եզրակացության ստանալը Էրեբունու ոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված տանը հաճախակի տեղի են ունեցել վիճաբանություն կնոջ և նրա մյուս որդու` Կարեն Սենեքերիմյանի միջև, ով ամուսնալուծված է եղել և ամեն անգամ բողոքել է, որ պատճառը մայրն է եղել:

Դեպքի օրը Գագիկը քնած է եղել, երբ արթնացել և նկատել է, որ մայրը անկողնում մահացած է, իսկ եղբայրը` Կարենը, արդուկելիս է եղել իր հագուստները: Գագիկը Կարենից հետաքրքրվել է, թե տեղյակ է մոր մահվան մասին, նա պատասխանել է, որ չգիտի, թե որտեղ է մայրը, իսկ հետո էլ հայտնել է թե. «փիլաքյանների վրա էր, գլուխը պտտվեց, ընկավ և ես իրեն տեղափոխել եմ ննջարան»:

Երեկոյան ստացվում է դատաբժշկի եզրակացությունը, որով հայտնում են ոստիկանությանը, որ կնոջ մահվան պատճառը բռնությունն է և մահացել է մեխանիկական շնչահեղձության (խեղդամահ լինելու) հետևանքով: Նույն օրը սպանություն կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանները եղբայրներին բերման են ենթարկում բաժին, որտեղ էլ Կարենը խոստովանում է իր կողմից կատարած դաժան սպանությունը, ով նախ ծեծի է ենթարկել մորը, հետո խեղդամահ արել ու հայտարարել, թե մայրը ինքնագիտակցությունը կորցրել և աստիճաններից վայր է ընկել:

Այսօր` հունվարի 30-ին, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Կ. Սենեքերիմյանը ձերբակալվել է, իսկ Գ. Սենեքերիմյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, ով ի դեպ տեղյակ չի եղել եղբոր կողմից մորը դաժանաբար սպանելու փաստից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում