1996 թվականին Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհված 17 ամերիկացի զինծառայողների հարազատները փոխհատուցում կստանան իրանական բանկային հաշիվներից: Այս մասին ասվում է ԱՄՆ դաշնային շրջանային դատարանի որոշման մեջ՝ փոխանցում է Interfax-ը:
Փոխհատուցման գումարը կազմում է ավելի քան 260 հազար դոլար: Այդ միջոցները գտնվում են ճապոնական Bank of Tokyo-Mitsubishi UFJ բանկի սառեցված հաշիվներում, որոնք կապ ունեն Թեհրանի հետ:
Տոկիոյում գտնվող բանկի ներկայացուցիչները որևէ առարկություն չունեն դատավճռի վերաբերյալ:
Հետաքննությամբ ամերիկյան հատուկ ծառայությունները պարզել էին, որ այդ հարձակումը կազմակերպվել էր Թեհրանի անմիջական մասնակցությամբ:









































