Տասնյակ մարդիկ, որոնք ուղևորվում էին Վալպարասիո, քիչ չեն զարմացել, երբ ճանապարհին սովորական մարտաֆիլմերի կամ կատակերգությունների փոխարեն իրենց սկսել են զվարճացնել… պոռնոգրաֆիկ հոլովակներով: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Տեսանյութի ցուցադրումից մոտ 30 վայրկյան անց ուղևորների շրջանում նկատվել է տարօրինակ աշխուժություն:
Էկրանին տեսնելով բաց տեսարաններ՝ ուղղությունը սպասարկող տղամարդը անմիջապես անջատել է տեսագրությունը, սակայն ուղևորներից մեկը հասցրել է նկարահանել տեղի ունեցածը իր բջջայինով ու տեղադրել համացանցում:
Դրա շնորհիվ ավելի քան կես միլիոն մարդ է հասկացել, թե որքան հետաքրքիր կարող են լինել ուղևորությունները Չիլիում:









































