«Ինտեր»-ի կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինյոն առաջիկա օրերին կտեղափոխվի «Լիվերպուլ»: Ֆուտբոլիստը բժշկական հետազոտություն է անցել և արդեն լուսանկարվել իր ապագա ակումբի մարզաշապիկով:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Կոուտինյոյի տրանսֆերի արժեքը շուրջ 8.5 մլն եվրո կկազմի: Կողմերին մնում է համաձայնեցնել որոշ մանրամասներ:








































