Սիրիայում զինված հակամարտությունից հետո իրավիճակի կայունացման միջոցներից մեկը երկրում ԵՄ պետությունների խաղաղապահների կոնտինգենտի տեղակայումն է: Ինչպես հաղորդում է Reuters-ը, նման կարծիք է հայտնել ԵՄ ռազմական կոմիտեի ղեկավար, բանակի գեներալ Պատրիկ դե Ռուզյեն:
Նա ընդգծել է, որ Եվրոպայում մտադիր չեն միջամտել սիրիական հակամարտությանը զինված ներխուժման միջոցով, քանի որ կարծում են, որ նման գործողություններն ավելի կվատացնեն իրավիճակը:
«Ընթացիկ փուլում դա կարող է միայն վնասել: Բայց ամեն ինչ կարող է փոխվել։ Ընդ որում, մեր գործողությունները կախված են այն բանից, թե ինչ փոփոխություններ տեղի կունենան: ԵՄ-ը կարող է էական դեր խաղալ իրավիճակի կայունացման մեջ»,- ասել է նա:
Նշնենք, որ ԵՄ-ն ունի գումարտակային մակարդակի մարտական խմբեր, որոնք արագ արձագանքման ստորաբաժանման մաս են կազմում: Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են համալրվել պահուստայինների հաշվին: ԵՄ-ում կա նման 19 խումբ: Հատկանշական է, որ պրակտիկայում դրանց հնարավորությունները դեռևս չեն կիրառվել:









































