Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը հայտարարել է, որ Ֆելիքս Շտուրմի հետ մենամարտն իր վաղեմի երազանքն է:
«Երկար տարիներ ցանկացել եմ մենամարտել Շտուրմի հետ: այդ մենամարտն իմ վաղեմի երազանքն է: Այն լայնամասշտաբ իրադարձություն կլինի ամբողջ Գերմանիայի համար:
Ավելի վաղ հեռուստաընկերությունները կոնֆլիկտ ունեին, բայց հիմա Sauerland-ը համագործակցում է SAT1-ի հետ: Այնպես որ, երազանքս շուտով իրականություն կդառնա»,- հայտարարել է Աբրահամը:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Աբրահամը ռևանշ մենամարտ է անցկացնելու բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթի հետ:



































