Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմը չի բացառում երրորդ միջսիրիական հանդիպման անցկացումը, եթե Մոսկվայում հունվարի վերջի բանակցությունները չբերեն ճգնաժամի կարգավորման բազմակողմանի համաձայնության կնքման: Այս մասին նա ասել է իրանական Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Լրագրողի հարցին՝ արդյոք Սիրիայում հնարավո՞ր է միջսիրիական հանդիպում Մոսկվայի հանդիպման նման, Մուալեմը պատասխանել է. «Դա այն է, ինչին փորձում է հասնել սիրիական կառավարությունը, բայց այդ հարցը պահանջում է բանակցություններ ներքին և արտասահմանյան ընդդիմության հետ, և հանդիպումը Մոսկվայում ուղղված էր դրան: Քանի որ մենք չեկանք բազմակողմանի համաձայնության, մեզ անհրաժշտ եղավ ևս մեկ նիստ Մոսկվայում, բայց եթե այդ մտքերի ձևն իր զարգացումը չունենա, մեզ երրորդ հանդիպում կպահանջվի»:
Մոսկվայում հունվարի 29-ին ավարտվեցին սիրիական ընդդիմության քառօրյա բանակցությունները, որոնց ընթացքում ընդհանուր հարթակ է մշակվել, քննարկում է եղել Սիրիայի կառավարության պատվիրակության հետ: Սիրիայի կառավարության պատվիրակությունն աջակցել է երկրորդ խորհրդակցական միջսիրիական հանդիպման վերաբերյալ ռուսական կողմի առաջարկին:
Ավելի վաղ «Ազգային կամք» կուսակցության քարտուղար, «Հանուն փոփոխությունների և ազատման» ճակատի ղեկավարության անդամ Քադրի Ջամիլը հաստատել է, որ երկրորդ միջսիրիական հանդիպումը նախատեսվում է Մոսկվայում մարտին:











































