Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Վիլյառեալ»-ի դեմ առաջին խաղից հետո «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն նշել է, որ մրցակիցը փակ ֆուտբոլ էր ցուցադրում: Մասնագետը նշել է նաև, որ Լիոնել Մեսսիի և Նեյմարի միջև չի կարող վիճաբանություն ծագել` 11 մետրանոցներն իրացնելու հարցում:
««Վիլյառեալ»-ը շատ փակ ֆուտբոլ էր ցուցադրում: Թիմը պաշտպանվում էր 10 հոգով: Մենք վերահսկում էինք խաղն ու հիանալի մրցակցություն անցկացրինք: Կարող է թվալ, որ ամեն ինչ ավելի լավ կլիներ, եթե Նեյմարը դիպուկ իրացներ 11 մետրանոցը: Բայց ես դժգոհ չեմ: Պատասխան հանդիպմանն ավելի շատ գրոհներ կկազմակերպենք և կխաղանք միայն հաղթանակի համար:
Մենք միշտ կազմում ենք 11 մետրանոցներն իրացնողների ցուցակը: Բայց այս անգամ Մեսսին և Նեյմարը պայմանավորվել էին և համաձայնության հասել այդ հարցում: Մեր ցուցակում Մեսսին թիվ մեկն է, Նեյմարը` թիվ երկուսը: Այնպես որ, կարծում եմ` ամեն ինչ կարգին է»,- Marca-ն մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը:








































