Ծնվելու պահին հոնկոնգցի աղջիկը հղի է եղել երկու եղբայրներով։ Այս մասին հայտնում է Live Science-ը։
Սաղմի մեջ սաղմ հայտնվելու մեկ դեպքը բաժին է ընկնում կես միլիոն հղիության։ ԱՀԿ-ն այն համարում է թարախակույտի ձև։
Դեռևս չծնված՝ բժիշկները ուլտրաձայնային հետազոտությամբ նրա մոտ թարախակույտ էին կասկածել։ Տարօրինակ գունդը գտնվել էր աղջկա որովայնում։
Երեքշաբաթական աղջկան վերջապես վիրահատել են։ Երկու սաղմերը հայտնաբերվել են նրա լեղապարկի և երիկամի միջև։ Դրանցից մեկը կշռել է 9.3 գրամ, մյուսը՝ 14.2 գրամ, ինչը համապատասխանում է հղիության 8-րդ և 10-րդ շաբաթներին։
Ժամանակակից բժշկության ողջ պատմության մեջ գրանցվել է նման 200 դեպք։









































