Երեկ երեկոյան հզոր հրետանային գնդակոծման է ենթարկվել Դոնեցկի Կիևյան շրջանը։ Նախնական տվյալներով՝ մի քանի արկեր ընկել են №20 քաղաքային հիվանդանոցի շրջանում։ Այս մասին հայտնում են տեղի բնակիչները՝ փոխանցում է Segodnya.ua-ն։ Հաղորդվում է, որ բուժքույրերից մեկը վիրավորվել է։
Արկերից մեկն ընկել է հարակից կանգառում, ինչի հետևանքով տեղացի մի բնակիչ է վիրավորվել։
Բնակիչները միաժամանակ հայտնել են քաղաքի արևելյան հատվածում համազարկային կրակի մասին։









































