Friday, 12 06 2026
Հերթով գնալու եք բանտ՝ ընտրակաշառք տալու և վերցնելու համար. Ալեն Սիմոնյան
Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել
Ուզում եմ փաստել՝ ՀՀ ում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ․ ՆԳ նախարար
Վարչապետ Փաշինյանի ուղերձը Պուտինին՝ Ռուսաստանի ազգային տոնի առթիվ
Պահանջում եմ շարունակել ջարդը ընտրակաշառատուների նկատմամբ․ Ալեքսանյանը դիմեց ՆԳ նախարարին
13:10
Բրիտանիայի պաշտպանության նախարարից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Զինված ուժերի նախարարը
Մի անգամ տրվող հնարավորություն է․ նախագիծ՝ վարորդական վկայականի վերականգման վերաբերյալ
ԸՕ-ով նախատեսված կարգով ԿԸՀ-ն ընդունելու է վերջնական որոշում
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան

Վահան Զատիկյանի որդուն թունավորե՞լ են

Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորման միջոցով: Այս կարծիքին են Զատիկյանի հարազատներից ոմանք:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարվա հունվարի 13-ին` ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մեծարենցի փողոցում հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը, սակայն մահացածի հարազատներից ոմանք դա բացառում են, հնարավոր չեն համարում նաև ինքնասպանությունը: Նրանցից ոմանց կարծիքով կամ ենթադրությամբ, Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորմամբ:

Վերոնշյալի առնչությամբ «Փաստինֆո» լրատվական գործակալությունը զրուցել է Վահան Զատիկյանի մորեղբոր` Մելս Հարությունյանի հետ:

– Ինքնասպանություն չէր կարող լինել,- հավաստել է Մ. Հարությունյանը:- Որքան տեղյակ եմ, իրավապահները կատարվածի վերաբերյալ ոչ մի պաշտոնական վարկած չունեն: Նյութերն ուղարկել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննությունների, այդ քիմիական փորձաքննությունը մեկ ամիս է տևում: Պետք է պարզել, թե օրգանիզմի մեջ ինչ նյութ է անցել, ինչ թույն է, ինչից է եղել: Միայն այդ բոլորն ուսումնասիրելուց հետո պարզ կլինի: Հիմա քրեական գործ էլ չեն հարուցել, որովհետև մարմնի վրա բռնության հետքեր չկան:

Ինչպես տեղեկացրել է «Փաստինֆո»-ն զրուցակցից, Վահան Զատիկյանի մահվանից և նրա որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո ինքը գրեթե ամեն օր եղել է նրանց տանը, միայն վերջին մեկ տարում է, որ մի քիչ ավելի ուշ է այցելում, բայց, այդուհանդերձ, իրեն քաջածանոթ է եղել Անդրանիկ Զատիկյանի կամային բնավորությունը, նա կարգին մարդ է եղել, կայացած, ձևավորված անձնավորություն:

– Շատերը մտածում էին, որ նա եղբոր` Սեդրակի սպանությունից հետո կարող է ինչ ասես, անել, բայց նա իրեն շատ տղամարդավարի պահեց, կամքի ուժ դրսևորեց,- ասել է Վ. Զատիկյանի մորեղբայրը:- Հանձնարարեցինք իրեն, որ վրեժ լուծելու նախաձեռնություն չցուցաբերի, քայլ չկատարի, և չի էլ արել: Կարողացավ իրեն տիրապետել: Ինքնասպանություն կատարող մարդը մինչ այդ թեթևություն կունենար նաև եղբոր սպանության վրեժը լուծելու, բայց նա այդ քայլին երբեք չի գնացել, կարողացել է չտրվել իր զգացմունքներին, ինքնատիրապետել իրեն: Դեպքից առաջ նրա վարքում որևէ տարօրինակ փոփոխություն չեմ նկատել:

Ինչ վերաբերում է թմրամիջոցի հնարավոր գործածմանը, ապա, ըստ Մելս Հարությունյանի, նման բան չի եղել: – Մահվանից մոտ մեկ ամիս առաջ Գերմանիա էր գնացել,- շարունակեց նա,- մորն այնտեղ տարել էր բժշկի, և առիթից օգտվելով, մոր առաջարկով ինքն էլ Գերմանիայում, հիվանդանոցում բժշկական մանրամասն հետազոտման էր ենթարկվել: Հետազոտության արդյունքներում, որոնք ինձ մոտ են, չկա որևէ տվյալ, որը կվկայի նրա կողմից թմրամիջոց օգտագործելու մասին: Դեպքից մեկ օր առաջ էլ Ծաղկաձոր էր նորմալ-գնացել եկել, հետո խաղացել երեխայի հետ,- ասել է մորեղբայրը:

Ըստ զրուցակցի, բազմաթիվ սպանություններ կազմակերպվել են թունավորմամբ, և ինքն այն կարծիքին է, որ Անդրանիկ Զատիկյանին թունավորել են:

Հասկանալի է, որ մնացյալն արդեն պարզ կդառնա փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում