«Նորմանդական քառյակի» բանակցությունները Մինսկում շարունակվում են նեղ կազմով: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ բանակցություններն ընթանում են «գերազանց» :
Հիշեցնենք, Բելառուսի մայրաքաղաքի Անկախության պալատում շուրջ 5 ժամ շարունակվում են այսպես կոչված «Նորմանդական ձևաչափով» բանակցությունները, որին մասնակցում էին Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները (նեղ կազմով հանդիպում) և այդ երկրների ԱԳՆ ղեկավարները:







































