Իսպանիայի Գավաթի ½ եզրափակչի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Վիլյառեալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց Լուիս Էնրիկեի սաների հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին, Անդրես Ինիեստան և Խերարդ Պիկեն: Հյուրերի կազմում աչքի ընկավ Մանուել Տրիգերոսը:
Հավելենք, որ հանդիպման երկրորդ խաղակեսում «կապտանռնագույններ»-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը չի կարողացել իրացնել 11 մետրանոց հարվածը:
«Բարսելոնա»-«Վիլյառեալ»` 3:1
1:0 Մեսսի (41՛), 1:1 Տրիգերոս (48՛), 2:1 Ինիեստա (49՛), 3:1 Պիկե (64՛)


































