Բանգալդեշում հարյուրամյա կոկորդիլոսը գերսնուցումից սատկել է: The Daily Mirror-ի հաղորդմամբ՝ կենդանուն, որը բնակվում էր Khan Jahan Ali տաճարի մոտ գտնվող լճում, կերակրել են ուխտավորները, գրում է Lenta.ru-ն:
Մասնավորապես, այցելուները ջրի մեջ հավի միս են նետել այն հույսով, որ կուշտ կոկորդիլոսը իրենց տնտեսական բարդ ժամանակներում հաջողություն կբերի:
Տվյալների համաձայն՝ վերջին մի քանի ամիսներին ուխտավորների թիվը մի քանի անգամ մեծացել է: Միաժամանակ մեծացել է նաև զոհաբերությունների թիվը:
Հսկիչի խոսքերով՝ որոշ այցելուներ լճի մեջ գառների ամբողջական մարմիններ են նետել այն հույսով, որ զոհաբերությունը էլ ավելի մեծ հաջողություն կբերի նրանց: Արդյունքում կենդանին կտրուկ քաշ է հավաքել:
Լեգենդի համաձայն՝ լիճը, որտեղ ապրում էր կոկորդիլոսը, 600 տարի առաջ մի սուրբ մուսուլման է փորել: Այդ պատճառով էլ այդտեղ բնակվող կենդանիները սուրբ են համարվում:
Սկզբում լճում հինգ կոկորդիլոսներ են բնակվել, դրանցից երեքը նույնպես շատակերությունից են սատկել:










































